Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՐԳՈՐԾ՝ ՔԿՀ-Ի 3 ԱՇԽԱՏԱԿՑԻ ԴԵՄ

Դեկտեմբեր 03,2009 00:00

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների՝ Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի փախուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակցի առաջադրվել է մեղադրանք: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից, հերթափոխի ավագ Ա. Սմբատյանը, 2009թ. նոյեմբերի 27-ին, ժամը 17-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման ձեւով պատիժը կրող դատապարտյալների 1-ժամյա զբոսանքը կազմակերպելու ընթացքում չի ապահովել պատշաճ հսկողություն՝ ինչպես զբոսախցերի մուտքի դռների, այնպես էլ՝ զբոսախցերի տանիքի հատվածներում, զբոսանք տրամադրելիս չի իրականացրել վերահսկողություն զբոսանքի դուրս բերվող ցմահ ազատազրկման դատապարտվածների անձնական խուզարկության գործընթացի նկատմամբ:
Արդյունքում՝ դատապարտյալներ Ս. Քոչարյանն ու Մ. Ենոքյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 6-րդ հարկի թիվ 1 զբոսախուց են ուղեկցվել առանց անձնական խուզարկության ենթարկվելու, որտեղ տեւական ժամանակ մնացել են առանց հսկողության եւ զբոսախցի տանիքից դիմել են փախուստի: Հերթափոխի ավագ Ա. Սմբատյանին, անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Ա. Աթաբեկյանին եւ Վ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել