Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԵՆՏՐՈՆԸ ԲՈՒԺՄԻԱՎՈՐՄԱՆ ՏՆՕՐԵՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

Դեկտեմբեր 03,2009 00:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ սկսվեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» (լուսանկարում ԻԱԿ նախագահ՝ Շուշան Դոյդոյան)հայցի քննությունը՝ ընդդեմ թիվ 2 բուժմիավորման: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հուլիսի 10-ին դիմել էր բուժմիավորմանը՝ խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Թիվ 2 բուժմիավորման մանկական պոլիկլինիկայում մինչեւ 7 տարեկան  երեխաներին տրամադրվող դեղերի հատկացման կարգը:
2. Առկա անվճար տրամադրվող դեղերի ցուցակի պատճենը:
3. Եթե երեխան հիվանդ է եւ բուժման համար անհրաժեշտ դեղորայքը ներառված չէ վերոնշյալ ցուցակում, ապա կա՞ այլ տարբերակ` մինչեւ 7 տարեկան երեխային անվճար տրամադրելու այդ դեղը:
4. Ի՞նչ անի ծնողը, եթե անվճար տրամադրվող դեղերի ցուցակում կա դեղ, որի կարիքն ունի հիվանդ երեխան եւ այն բժշկի կողմից չի տրամադրվում:
Բուժմիավորումը ԻԱԿ-ի հարցմանը որեւէ պատասխան չի տվել: Հետեւաբար, ԻԱԿ-ն ընտրել էր դատարանի ճանապարհը: Կենտրոնը պահանջում էր պարտավորեցնել բուժմիավորմանը՝ տրամադրել պահանջված տեղեկությունը, իսկ գլխավոր տնօրեն Տիգրան Խաչատրյանին ենթարկել վարչական պատասխանատվության` տուգանքի, 50 000 դրամի չափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել