Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԵՐԵՎԱԹԱՓՆ ԷԼ ԵՆ ԿԵՂԾԵԼ

Դեկտեմբեր 03,2009 00:00

\"\"Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճում շարունակվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ապացույցների հետազոտման փուլում ուսումնասիրվեցին 2007թ. հոկտեմբերի 23-ի դրվագով (Փաշինյանը մեղադրվում է ոստիկանի դեմ բռնություն կիրառելու համար) 11 ոստիկանների զեկուցագրերը: Այդ զեկուցագրերը, ինչպես նկատեց Փաշինյանի պաշտպանական կողմը, ամբողջական չէին, քանի որ հայտնի է, որ Կորյուն-Աբովյան խաչմերուկում ոստիկանները եղել են ավելի: Ի դեպ, դատարանում ցուցմունք տված ոստիկան Վազգեն Դաբաղյանը հայտնել էր, որ ինքն էլ զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության բաժին: Ուշադրության արժանի էր այն, որ այս վկա-ոստիկանի զեկուցագիրը տեղ չէր գտել ապացույցների մեջ:
Ն. Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը մեկ այլ ապացույցի վրա էլ ուշադրություն հրավիրեց:
Քրեական գործի նյութերում առկա լուսանկարներում տերյանական տերեւաթափն է, մինչդեռ, պաշտպանի տեղեկացմամբ, «դեպքի օրը» արձանագրված եղանակը չի համապատասխանում իրականությանը: «2007թ. հոկտեմբերի 23-ին տերեւաթափ չէր»,- ասաց պաշտպանը:
Ժ.15-ի դրությամբ դատարանը ծանոթացել էր գործի 12 հատորներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել