Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՇՈՐ ՏՈՒԳԱՆՔ՝ «ԱԽԹԱԼԱՅԻ ԿՈՄԲԻՆԱՏԻՆ»

Դեկտեմբեր 03,2009 00:00

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին» տուգանել է 10 մլն 140 հազար դրամով: Այս մասին տեսչությունը երեկ հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով «Ա1+»-ում հրապարակված բնապահպան Կարինե Դանիելյանի հարցազրույցին, որտեղ անդրադարձ կար նաեւ Ախթալա գետակի աղտոտվածությանը: Տուգանքը կիրառվել է այն բանի համար, որ Լոռու մարզի տարածքային բաժնի կողմից փորձանմուշների լաբորատոր ստուգումների արդյունքում հայտնաբերվել է շրջակա միջավայրի եւ ջրային ռեսուրսների աղտոտվածություն:
Լրատվամիջոցի հետ զրույցում տեսչության պետի տեղակալ Արսեն Պետրոսյանը նշել է, որ տուգանքը պետբյուջե մուտքագրելուց հետո ՀՀ բնապահպանության նախարարի կողմից կնշանակվի նաեւ վարչական տուգանք՝ 150 000 դրամ, կոմբինատի պատասխանատու պաշտոնյային:
Բացի այդ՝ նախարարի կողմից կլինի հանձնարարական, որպեսզի կոմբինատն ունենա ջրի շրջանառու համակարգ, որի շնորհիվ աղտոտված ջուրն այլեւս դուրս չի գա պոչամբարից, չի թափվի Դեբեդ գետը ու կմնա պոչամբարում: Ըստ պարոն Պետրոսյանի, նախկինում էլ կոմբինատին ուղղված տարբեր չափերի տուգանքներ եղել են: Նոր, այս ավելի մեծ չափի տուգանքի մասին տեսչությունն այսօր պաշտոնապես ծանուցում է ուղարկել կոմբինատ ու տեղեկացրել, որ անպայման վերահսկողություն է սահմանվելու, եւ կոմբինատը մշտապես ուշադրության կենտրոնում է լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել