Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԳՐԱՎԻՉ ՉԵՆՔ

Դեկտեմբեր 03,2009 00:00

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել նաեւ Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալի վրա: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2009-ի հունվար-սեպտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է $522 մլն, որը 2008-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է է 35,2%-ով:
2009-ի հունվար-սեպտեմբերին իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների 45,51%-ը, իսկ ուղղակի ներդրումների՝ 53,46%-ն ուղղվել են կապի ոլորտ: Ուղղակի ներդրումների 16,12%-ն իրականացվել է էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի եւ գոլորշու արտադրության եւ բաշխման, իսկ 7,95%-ը՝ անշարժ գույքի հետ կապված գործառնությունների ոլորտներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել