Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«FRANCE TELECOM»-Ը ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ Է

Դեկտեմբեր 03,2009 00:00

\"\"Եվրոպայի երրորդ խոշորագույն հեռահաղորդակցական ընկերությունը՝ «France Telecom»-ը, Եվրամիության առաջին ատյանի վերաքննիչ դատարանի որոշմամբ, 1 մլրդ եվրո տուգանք կվճարի։ Դատարանը վճռել է, որ 1994-2002 թվականներին ընկերությունը հարկերից ազատվել է ապօրինաբար:
Այսպիսով, դատարանը հաստատել է Եվրահանձնաժողովի կարծիքն այն մասին, որ ընկերությանը ֆրանսիական կառավարության կողմից տրամադրված օգնությունը հակասում է մրցակցության մասին Եվրամիության կանոններին։ Այս մասին տեղեկանում ենք «cdaily.am» կայքից: Աղբյուրի հավաստմամբ, Եվրահանձնաժողովը դեռ 2004-ին էր պահանջել, որ ընկերությունը կառավարությանը վերադարձնի պետությունից ստացած օգնությունը եւ տոկոսները։ «France Telecom»-ը դատարանի որոշումը կարող է բողոքարկել երկու ամսվա ընթացքում։
Ֆրանսիայի ազգային օպերատորը հոկտեմբերի վերջին հրապարակել էր երրորդ եռամսյակի արդյունքները, որոնք այնքան էլ հուսադրող չէին՝ իրացման ծավալների 6,4% անկում եւ հասույթի 8% նվազում։
Ֆինանսական դժվարություններից բացի, ընկերությանը հետապնդում է աշխատակիցների շրջանում տարածված ինքնասպանությունների սկանդալը։ 2008-ից սկսած՝ ինքնասպան է եղել ընկերության 25 աշխատակից։ Չնայած ֆինանսական դժվարություններին՝ «France Telecom»-ի ղեկավարությունը խոստացել է 1 մլրդ եվրո հատկացնել ինքնասպանությունները կանխելու եւ ընկերությունում աշխատանքային պայմանները թեթեւացնելու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել