Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Դեկտեմբեր 03,2009 00:00

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ ասել է, որ Աթենքում ընդունված հայտարարության մեջ ընդգրկված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առկայությունը վկայում է, որ այդ շրջանակից դուրս բանակցելը չի ընդունվի ոչ մեկի կողմից: «Panorama.am»-ին պատգամավորն ասել է. «Այսինքն՝ այն հայտնի երեք սկզբունքները, որոնք նախորդ տարի ընդունվեցին Հելսինկիում, համարվել են բանակցային գործընթացի հիմք, եւ այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ ազգերի ինքնորոշման իրավունքը դարձել է անշրջելի: Շատ կարեւոր է, որ Ադրբեջանը, այս հայտարարությունը ստորագրելով, բազուկներով չփորձի ուժի ցուցադրում անել Հայաստանի առաջ, քանի որ, որքանով ես եմ տեղյակ, վերջերս Ադրբեջանում կրկին սաստկացել է հարցի ռազմական ճանապարհով լուծմանն ուղղված քարոզչությունը»: Ըստ պատգամավորի, որոշակի անհամապատասխանություն կա ընդունած հայտարարության եւ Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքում տիրող աշխուժացած ռազմական տրամադրությունների միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել