Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ

Դեկտեմբեր 03,2009 00:00

Երեկ մաեստրո Օհան Դուրյանը, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը, երգչուհի Արաքս Դավթյանը եւ դերասան Երվանդ Մանարյանը դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ գնդապետ Սասուն Միքայելյանին: «Մամուլից տեղեկանալով, որ արցախյան հերոսամարտի անմնացորդ նվիրյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, մենք մեր մտահոգությունն ենք հայտնում այդ կապակցությամբ:
Իմանալով Սասուն Միքայելյանի հերոսական անցյալը՝ մենք չենք կարող մեր խոսքը չասել ու պահանջ չներկայացնել այսօր իշխանությունն իր ձեռքը վերցրած Սերժ Սարգսյանին: Չի՛ կարելի քաղաքական հայացքների համար կալանավորել մարդուն ու դրանից հետո էլ շարունակել նրան հալածել արդեն անազատության մեջ: Հերոսի նկատմամբ ցուցաբերվող այդ անմարդկային վերաբերմունքը որեւէ արդարացում չունի: Այս անմարդկային վերաբերմունքով մենք ի՞նչ դաս ենք տալիս մեր ապագա սերունդներին: Ո՞ւմ հայտնի չէ, որ Սասուն Միքայելյանն իր առողջության կեսից ավելին թողել է արցախյան պատերազմի դաշտում եւ այսօր էլ իր մարմնում ունի տասնյակից ավելի բեկորներ: Ինչպե՞ս կարելի է այդ մարդու առողջության նկատմամբ նման անտարբեր վերաբերմունք ցուցաբերել:
Մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանից անհապաղ ազատ արձակել Սասուն Միքայելյանին` հնարավորություն տալով նրան նորմալ, մարդկային պայմաններում վերականգնել առողջությունը»,- ասված է մտավորականների տարածած հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել