Ամերիկացի միլիոնատեր Հանինքթոն Հարդֆորդը կարծում է. «Շատ հարուստ դառնում են ոչ թե նրանք, ովքեր կարողանում են շեֆի հետ լեզու գտնել եւ ամեն ինչ անել, ինչպես պետք է: Նման մարդիկ բարձր վճարվող աշխատակիցներ կարող են դառնալ, ոչ ավելին»: Նրան լրացնում է աշխարհի եւս մեկ հարուստ մարդ՝ Պոլ Գեթթին. «Դուք ուրիշի համար աշխատելով, երբեք շատ բան չեք ստանա: Գործում հաջողության հասնել՝ նշանակում է ղեկավարել այն»: Իսկ դուք ընդունա՞կ եք հեռանկարային ծրագրերի նախաձեռնող դառնալ եւ ձեր ետեւից հետեւորդների տանել: Առաջարկվող թեստի հարցերին «այո» կամ «ոչ» պատասխանեք, ընդունվում են նաեւ «չգիտեմ» կամ «վստահ չեմ» պատասխանները:
1. Եթե որեւէ հեղինակավոր դեմք բացահայտորեն իր կարծիքն է արտահայտում, ինչը ես սխալ եմ համարում, աշխատում եմ, որ շրջապատողներն իմ կարծիքն էլ լսեն:
2. Երեխա ժամանակ ձեզ հաճախ են չարաճճի անվանել:
3. Համոզված եմ, որ շրջապատող աշխարհը կարող է լավը լինել:
4. Չեմ սիրում, երբ ընկերներն ու հարազատները փորձում են ինձ խնամել, խորհուրդներով զզվեցնել:
5. Այն իրավիճակներում, որտեղ լուրջ որոշում է պահանջվում, ես երկար չեմ տատանվում:
6. Իմ կարծիքով, հասարակական-քաղաքական խնդիրները ղեկավարների անվճռականության հետեւանքով են լինում:
7. Ես չեմ նեղվում, երբ ինչ-որ մեկին պետք է դիտողություն անեմ:
8. Եթե ինչ-որ գործ մենակ կատարել հնարավոր չէ, այդ դեպքում ինձ ոչ թե խորհրդատուներ, այլ օգնականներ են անհրաժեշտ:
9. Վեճի ընթացքում աշխատում եմ միշտ վերջին խոսքն ինձ վերապահել:
10. Կարծում եմ, որ եթե մարդիկ մեկը մյուսի հանդեպ առավելության չձգտեն, ոչ մի առաջընթաց էլ չի լինի:
11. Հաճախ եմ պատասխանատվություն վերցնում, որովհետեւ մյուսներն այդքան էլ վճռական չեն:
12. Ամուսնական հարաբերություններում լիակատար հավասարությանը չեմ հավատում, իսկ իմ ընտանիքում ձգտում եմ լիդեր լինել:
13. Եթե հյուրերից ոչ մեկը տորթի վերջին կտորը չի համարձակվում վերցնել, ես դա կարող եմ անել:
14. Սիրում եմ ուշադրության կենտրոնում գտնվել:
15. Իմ կարիերայի մեջ ենթակայի կարգավիճակին միայն ժամանակավոր կարող եմ համակերպվել:
Այժմ հաշվեք արդյունքները: Ամեն «այո» պատասխանի համար՝ 10, «չգիտեմ», «վստահ չեմ»-ի համար՝ 5, իսկ բացասականի համար նշանակեք 0 միավոր:
Եթե հավաքել եք 100 միավորից բարձր: Դուք շատ նախաձեռնող եք: Ինքը՝ բնությունը ձեզ ղեկավարի դեր է հատկացրել եւ դրա համար անհրաժեշտ որակներով է ապահովել՝ քաջություն, նպատակասլացություն, ամուր կամք: Շատ բաների կարող եք հասնել, եթե հիշեք, որ մարդիկ հաճույքով են ղեկավարների հետեւից գնում, սակայն դիկտատորներին տանել չեն կարողանում:
50-100 միավոր: Դուք շատ կարեւոր հատկության եք տիրապետում՝ կարողանում եք առաջ տանողի դերը ստանձնել: Հեղինակության նկատմամբ հարգանքը չի խանգարում, որ սեփական տեսակետն ունենաք:
50 միավորից քիչ: Ձեր էությամբ դուք ավելի շատ ենթակայի ու կատարող դերի եք ձգտում: Անձնական պատասխանատվությունը ձեզ դուր չի գալիս եւ դուք ավելի շատ հրահանգներով եք ցանկանում շարժվել: