Դեկտեմբերի 1-6-ը Թբիլիսիում անցկացվում է 10-րդ միջազգային կինոփառատոնը, որի «Director in Focus» ծրագիրն այս տարի նվիրված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանին, ով ծագումով Ջավախքից է, տեղեկացնում է tert.am-ը: Թբիլիսիում կցուցադրվեն Հարություն Խաչատրյանի 3 ֆիլմերը` «Սահման», «Պոետի վերադարձը» եւ «Վերադարձ ավետյաց երկիր»: Ծրագիրը կմեկնարկի դեկտեմբերի 2-ին՝ տարբեր միջազգային փառատոներում մրցանակների արժանացած «Սահմանով»: Հարություն Խաչատրյանը փառատոնի պատվավոր հյուրերից է: Հավելենք, որ Թբիլիսիի փառատոնի ծրագրում այս տարի ընդգրկված է շուրջ 100 ֆիլմ՝ 19 երկրից: