Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇՈՒՂԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Դեկտեմբեր 02,2009 00:00

Օրերս կայացավ աշուղ Ռազմարա Սասունցու հոբելյանական երեկոն՝ նվիրված նրա բեմական-երաժշտական գործունեության 35-ամյակին։ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հավաքվել էին աշուղա-գուսանական արվեստի հարյուրավոր երկրպագուներ ու սիրահարներ։ Երեկոյի ընթացքում, հոբելյարից բացի, իրենց «նվերներով» հանդես եկան ճանաչված երգիչներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Իրինա Ամիրյանը, Սահակ Սահակյանը, Անդրանիկ Ուջանցին, Կարեն Գրիգորյանը… Վոկալը զուգակցվում էր Լիանա Սիմոնյանի եւ «Հեքիաթ» անսամբլի պարային համարներով։ Հոբելյանական երեկոյի միավորողն ու ընդհանուր բեմականացման մտահղացողն ու իրականացնողը հենց իր՝ Ռազմարա Սասունցու, եւ Հովհաննես Հայրապետյանի ղեկավարած «Երկիր» գործիքային անսամբլն էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել