Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՐԴՈՂԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՎԱՇԻՆԳՏՈՆ

Դեկտեմբեր 02,2009 00:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու տարի ընդմիջումից հետո կրկին մեկնում է Վաշինգտոն։ Դեկտեմբերի 7-ին նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Վկայակոչելով թուրքական «Haberaktuel»-ը՝ «News.am»-ը փոխանցում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն PKK-ի դեմ պայքարի, Կիպրոսի, Իրանի միջուկային խնդիրները, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, նաեւ ԼՂ հիմնախնդիրը: Թերթի փոխանցմամբ, Վաշինգտոնը կշեշտի, որ կարեւոր է երկու երկրների խորհրդարանների կողմից արձանագրությունների վավերացումը։ Թուրքիան կրկին կշեշտի, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի խնդրում առանց տեղաշարժի՝ Թուրքիայի խորհրդարանում դժվար կլինի վավերացնել ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները։
Էրդողան-Օբամա քննարկումների սեղանին կլինի նաեւ Աֆղանստանի խնդիրը, Իսրայել-Թուրքիա հարաբերությունների լարվածության թուլացումը եւ Nabucco-ի նախագիծը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել