Ռուսաստանը Վենեսուելայում զենքի գործարան է կառուցում: Գործարանը արտադրելու է AK-103 տեսակի ավտոմատներ եւ դրանց փամփուշտներ, նաեւ պատրաստվում է լատինամերիկյան այդ երկրին տրամադրել 53 ուղղաթիռ: «Reuters»-ի փոխանցմամբ, երեկ այդ մասին հայտարարել է Վենեսուելայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Զաեմսկին: Վերջինս պարզաբանել է, որ Արագուտա նահանգում Ռուսաստանը ընդամենը նախագծելու է գործարանը, իսկ այն կառուցելու է վենեսուելական մի ընկերություն: Նա չի նշել գործարանի կառուցման վերջնաժամկետը:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին մի քանի տարիներին Վենեսուելայից գնել է 4 մլրդ դոլար արժողությամբ զենք, ներառյալ «Սու» տեսակի ռուսական 24 կործանիչ: