Լրահոս
Օրվա լրահոսը

Սերբիայի նախագահը կկանգնի դատարանի առաջ

Դեկտեմբեր 02,2009 00:00

\"\"Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը (նկարում) երեկ կանգնել է Բելգրադի քաղաքային դատարանի առաջ՝ սպորտային միջոցառման ժամանակ «անվայելուչ պահվածքի» մեղադրանքով: Պետության ղեկավարին, ինչպես նաեւ սպորտի նախարար Սնեժանե Մարկովիչ-Սամարջիչին, քաղաքային խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Անտիչին եւ Սերբիայի ֆուտբոլային միության նախագահ Տոմիսլավ Կարաջիչին սպառնում է տուգանք՝ 30-50 հազար դինարի՝ 325-500 եվրոյի չափով կամ 60 օրվա ազատազրկում:
«ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի փոխանցմամբ, մի քանի շաբաթ առաջ Սերբիայի նախագահը եւ նրա ուղեկիցները Սերբիայի եւ Ռումինիայի ֆուտբոլի հավաքականների խաղից հետո շամպայնի բաժակներ էին բարձրացրել եւ խմել էին իրենց թիմի հաղթանակի կենացը: Սերբերը հյուրերին հաղթել էին խոշոր՝ 5:0 հաշվով եւ աշխարհի մրցաշարին մասնակցելու ուղեգիր էին նվաճել:
Մայրաքաղաքի «Ցրվենա զվեզդա» ստադիոնի VIP օթյակում խնջույք կազմակերպած պաշտոնյաներին «բռնացրել» էին մարզադաշտի անվտանգության աշխատակիցներն ու արձանագրություն էին կազմել: Բանն այն է, որ ալկոհոլային խմիչքների օգտագործումը մարզադաշտում մրցախաղից առաջ եւ հետո խստորեն արգելվում է: Հանրապետության նախագահը հրաժարվել էր օգտվել իր անձեռնմխելիության իրավունքից եւ գործը փոխանցվել էր դատարան: «Եթե ես ինձ առաջարկված շամպայնի բաժակը ձեռքս վերցնելով օրենք եմ խախտել՝ ուրեմն կկրեմ իմ պատիժը, այսինքն՝ կվճարեմ տուգանքը, ինչպես անում է հանրապետության ցանկացած այլ քաղաքացի»,- հայտարարել է Տադիչը: Սերբիայի նախագահի մամլո ծառայությունից երեկ հայտնել էին, որ Տադիչն անձամբ կներկայանա դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել