Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆՅՈՒԹԵՐ

Դեկտեմբեր 02,2009 00:00

«Առավոտի» այս տարվա նոյեմբերի 11-ի համարում հրապարակված «Ընդդեմ թթենիների» նյութում անդրադարձել էինք Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թթենիներին եւ հենվելով քաղաքի բնակիչներից ստացած տեղեկությունների վրա՝ նշել, որ քաղաքապետարանը որոշել է կտրել քաղաքի թթենիները, պատճառաբանելով, որ դրանք հիվանդ են: Էջմիածինցիները, սակայն, սրան չեն հավատում:
Մեր հրապարակմանը արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազությունը:
«Տեղեկացնում եմ, որ հրապարակման հիման վրա Արմավիրի մարզի դատախազը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնին հանձնարարել է նախապատրաստել նյութեր»,- մեզ ուղարկած նամակում տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել