Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՐԱԿՈՉԻԿԻՆ՝ ՏԱՐԿԵՏՈՒՄ

Դեկտեմբեր 02,2009 00:00

«Առավոտի» նոյեմբերի 19-ի՝ «Արաբկիրի զինկոմիսարիատը դեռ զարմացնում է» հրապարակումն ունեցավ իր տրամաբանական ավարտը: Զորակոչիկ Մհեր Մկրտչյանը, որի մոտ Վնասվածքաբանության օրթոպեդիայի գիտական կենտրոնում հայտնաբերվել էր ողնաշարի 2-րդ աստիճանի սկոլիոզ (ծռման չափը՝ 28 աստիճան) տարկետմամբ ազատվեց ծառայությունից: Հիշեցնենք, որ Մ. Մկրտչյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնում ախտորոշել էին ողնաշարի գոտկային հատվածի 1-ին աստիճանի սկոլիոզ (ծռման 18 աստիճանով) եւ մեր տրամադրության տակ հայտնվել էր, ըստ էության, երկու հակասական եզրակացություն: Ի վերջո, շնորհիվ կրկնակի հետազոտման, պարզվեց, որ Վնասվածքաբանության օրթոպեդիայի գիտական կենտրոնի եզրակացությունը ճիշտ է: Հրապարակմանը արձագանքել էին նաեւ ՊՆ հասարակական խորհուրդը, ՊՆ վերահսկողական վարչությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել