Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալները դիմել են ՀՀ նախագահին

Դեկտեմբեր 02,2009 00:00

Նախկին ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի պատժի հետ կապված՝ գեներալներ Գուրգեն Դալիբալթյանը եւ Արկադի Տեր-Թադեւոսյանը նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
«Մեծարգո նախագահ, տեւական անազատության մեջ կտրուկ վատացել է ազատամարտիկ, Մարտական երկրորդ աստիճանի խաչի ասպետ, սիրված հրամանատար, արցախյան ազատամարտի նվիրյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը: Անկախ այն բանից, թե ինչ հանգամանքների պատճառով է նա հայտնվել անազատության մեջ, ըստ էության, վտանգված է մարդկային կյանք, մի մարդու կյանք, որն անմնացորդ նվիրված է եղել արցախյան ազատամարտին եւ մեր երկրի սահմանների պաշտպանությանը: Տվյալ դեպքում մենք առաջնորդվում ենք ոչ միայն մարդասիրական մղումներով, այլեւ որպես ականատես ու գործընկեր՝ բարձր գնահատելով Սասուն Միքայելյանի հերոսական անցյալը եւ անուրանալի վաստակը: Ելնելով վերոնշյալից, խնդրում ենք Ձեզ, օգտվելով ՀՀ նախագահի Ձեր լիազորություններից, միջնորդել Սասուն Միքայելյանին առողջության բերումով ազատել պատժի հետագա կրումից»,- ասված է նամակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել