Լրահոս
Օրվա լրահոսը

15 հեռուստաալիք՝ «բջջային հեռուստատեսությամբ»

Դեկտեմբեր 02,2009 00:00

\"\"«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, «Բջջային հեռուստատեսություն» ծառայության միջոցով, պատրաստ է այսուհետեւ բաժանորդներին հասանելի դարձնել հայաստանյան եւս երեք հեռուստաընկերության հաղորդումները:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունն արդեն հնարավորություն է ընձեռում դիտել հայաստանյան 15 հեռուստաալիքի ծրագրեր: Ավելի վաղ՝ այս տարվա նոյեմբերի 12-ին, երբ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ազդարարեց «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունը փորձնական ռեժիմով գործարկելու մասին, ծառայությունն առաջարկում էր 12 հեռուստաալիքի հեռարձակում: Մասնավորապես՝ «Հ1», «հ2», «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ», «Հայ Թի Վի», «Թի Վի 5», «Ա Թի Վի», «ԱրմՆյուզ», «Արարատ» եւ «Դար 21»: Այժմ արդեն հնարավոր կլինի դիտել նաեւ «Շողակաթ», «Երեւան» եւ «ԱԼՄ» հեռուստաընկերությունների ծրագրերը:
Նշենք, որ «UMTS/HSPA» տեխնոլոգիաների շնորհիվ, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունը հնարավորություն է ընձեռում հեռախոսի միջոցով հաղորդումներ դիտել ճիշտ այնպես՝ ինչպես հեռուստացույցով: «Բջջային հեռուստատեսությունն» իրապես նորարար տեխնոլոգիա է, որն ամբողջությամբ փոխում է մեր մտածելակերպը եւ վարքը՝ ստեղծելով հարմարավետություն: Այլ կերպ ասած՝ կյանքը դարձնում է առավել դյուրին: Մարդիկ ձեռք են բերում «ի՞նչ, որտե՞ղ եւ ե՞րբ» դիտելու ընտրության հնարավորություն: Շուկայում սպառողների մեծ զանգվածների կողմից ցանկացած նորարարական հաղորդակցական լուծման ընկալման եւ տարածման համար ժամանակ է անհրաժեշտ, իսկ երբ այդ խնդիրը լուծվում է՝ շահում են հատկապես շուկայում այդ տեխնոլոգիաներն առաջինը ներդրողները»,- մեկնաբանել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունն այս պահի դրությամբ փորձարկման փուլում է, որի ամբողջ ընթացքում այն անվճար է բոլորի համար: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի այն բաժանորդները, ովքեր ունեն 3G բջջային հեռախոս, կարող են հեռախոսի բրաուզերից հետեւել «tv.mts.am» կամ «tv.vivacell.am» հղմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել