Երեկ հանդիպել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների տնօրեն Իթան Գոլդրիչը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկա փուլի զարգացումները: «Մտքերի փոխանակում է եղել նաեւ Հայաստանում ժողովրդավարության զարգացման, այդ թվում՝ քաղբանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաեւ Հայաստանում տնտեսական ճգնաժամի խորության ու կոռուպցիայի պատճառների, դրանց հաղթահարման հարցերի շուրջ»,- ասված է Կոնգրեսի երեկ տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպմանը մասնակցել են Լեւոն Զուրաբյանն ու Ավետիս Ավագյանը: