«ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն» երեկ դիմել է ՀՀ քաղաքացիներին եւ հիշեցնելով, որ դեկտեմբերի 10-ին ողջ աշխարհը նշելու է Մարդու իրավունքների օրը՝ կոչ է արել «Հայաստանի բոլոր ազատ քաղաքացիներին՝ դեկտեմբերի 10-ին, ժ. 13:00-ին, մասնակցել Մարտիրոս Սարյանի արձանի մոտից ի պաշտպանություն մարդու իրավունքների կազմակերպվող երթին եւ միասնաբար «Ո՛չ» ասել» մեր երկրում առկա անարդարությանն ու ապօրինությանը»: «Մեր առաջնահերթ պահանջներն են՝ ՀՀ բոլոր քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելը եւ 2008թ. «Մարտի 1»-ի խաղաղ ցուցարարների սպանդի կազմակերպիչներին պատժելը»,- ասված է Կոմիտեի տարածած հայտարարության մեջ: