Երեկ, Երեւանի ժամանակով ժամը 17.15-ին, Աթենքի «Հելլինիկոն» մարզական համալիրում, որտեղ անցնում է ԵԱՀԿ նախարարների խորհրդի հերթական նիստը՝ սկսվեց հանդիպումը Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջեւ, որը տեւեց շուրջ կես ժամ: Հանդիպումից հետո կողմերը լրագրողների համար մեկնաբանություններ չարեցին: Նախարարները բաժանվեցին ձեռքսեղմումով: Նշենք նաեւ, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի վարչապետ եւ ԱԳ նախարար Գեորգիոս Պապանդրեուն երեկ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նիստի բացման ընթացքում իր ելույթում հայտարարեց. «Անցած տարվա ընթացքում մենք տեսանք որոշակի դրական առաջընթաց՝ վերացնելու համար մեր տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության վաղեմի խոչընդոտները: Խիզախ որոշումները, որոնք կայացրին Թուրքիան եւ Հայաստանը, հեշտ չկայացվեցին, բայց դրանք շատ կարեւոր էին: Մենք այժմ պետք է հաշտեցման այդ ոգին փոխանցենք ԵԱՀԿ տարածքում դեռեւս պահպանվող չկարգավորված հակամարտություններին»:
Կարդացեք նաեւ՝