Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ապստամբը՝ Ուրուգվայի նախագահ

Դեկտեմբեր 01,2009 00:00

\"\"Անցած կիրակի օրը Ուրուգվայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում հաղթել է նախկին ապստամբ Խոսե Մուխիկան (նկարում), որին այդ կապակցությամբ արդեն շնորհավորել է գործող նախագահ Տաբարե Վասկեսը: Նորընտիր նախագահն արդեն հանդես է եկել իր համակիրների առջեւ, եւ նրա ճառը հեռարձակվել է Ուրուգվայի բոլոր հեռուստաընկերություններով: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, 74-ամյա Խոսե Մուխիկան Ուրուգվայում ձախակողմյան՝ «Ընդարձակ ճակատ-առաջադեմ հանդիպում» կոալիցիայի առաջնորդն է, եւ նա այս ընտրություններում ստացել է քվեարկողների 51,2 տոկոսի քվեն: Նրա գլխավոր մրցակից 68-ամյա Լուիս Ալբերտո Լակալիեն, որը ղեկավարում է ընդդիմադիր «Ազգային կուսակցությունը», ստացել է ընտրողների 44,9 տոկոսի քվեն:
Ընտրությունների պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան այսօր առավոտյան: Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլում Խոսե Մուխիկայի օգտին քվեարկել էր ընտրողների 48, իսկ Լակալիեի օգտին՝ 29 տոկոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել