Լրահոս
Օրվա լրահոսը

«Արծվաբույնը» վերանորոգվեց

Դեկտեմբեր 01,2009 00:00

Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում տեղի ունեցավ ճապոնական կառավարության տրամադրած դրամաշնորհի եւ ՀՀ գլխավոր դատախազի նվիրատվության միջոցներով վերանորոգված «Արծվաբույն» տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը, հանրապետական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, մարզի բնակիչներ։
2006թ.-ին Սյունիքի մարզպետարանը «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ին Արծվանիկ գյուղում հատկացրեց տարածք, որի մի մասը կազմակերպությունը վերակառուցեց, վերանորոգեց եւ մարզում հիմնեց տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոն: Կենտրոնն անվանվեց «Արծվաբույն», եւ այստեղ բնակություն հաստատեցին 12 անօթեւան տարեցներ ու հաշմանդամներ։ 2008թ.-ին «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն դիմեց տարբեր միջազգային ու տեղական հովանավորների՝ կենտրոնի ամբողջական վերանորոգման համար։ Ճապոնական կառավարությունը տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոնի ընդարձակման, տարածքի վերանորոգման եւ հարդարման աշխատանքներն իրականացնելու նպատակով տրամադրեց շուրջ 30 մլն ՀՀ դրամ:
Կենտրոնի ջեռուցումն իրականացվեց «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ին նվիրաբերած Աղվան Հովսեփյանի լուսանկարների վաճառքից գոյացած 14 մլն դրամի միջոցներով, որով անցկացվեց ջեռուցման ժամանակակից համակարգ, կառուցվեց կաթսայատուն, ապահովվեց վերջինիս մեկնարկման ու գործարկման համար անհրաժեշտ վառելիքի զգալի մասը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել