Հայ-վրացական սահմանի երկարությամբ, «Ջիլիզա» կոչվող հատվածում բացվեց նոր ուղեկալ: Սահմանի դիմաց ադրբեջանաբնակ գյուղ կա: Նախկինում այն եղել է հույներով բնակեցված:
ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արմեն Աբրահամյանի տեղեկացմամբ, 2 ամսվա ընթացքում սա երկրորդ ուղեկալն է: Տարածքը, ըստ սահմանապահների, մինչ ուղեկալի բացումը «դժվար հսկվող էր», այստեղ կատարվում էին ապօրինի ծառահատումներ, մաքսանենգություն, օրինազանցություններ:
Ուղեկալի բացմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանը: Մարզպետը դատարկաձեռն չէր եկել եւ իր ուրախությունն արտահայտեց ուղեկալին հեռուստացույց նվիրելով: Մի հեռուստացույց էլ ուղարկել էր հունահայ համայնքը:Ի դեպ, միայն ճանապարհի համար պետությունը ծախսել է 845 000 դրամ:
Սննդի պահեստը:
Զինվորները կզբաղվեն նաեւ մարմնակրթությամբ: