Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԵԿՏՐԱՍՅՈՒՆԸ ՓՏԱԾ Է

Դեկտեմբեր 01,2009 00:00

Ավանի 3-րդ փողոցի 14 տան մուտքի հենց դեմ դիմաց էլեկտրական սյուն է տեղադրված, ինչը խոչընդոտում է այս տան բնակիչների ելումուտը: «Այս սյունը վաղուց է մեզ մոտ տեղադրված, սակայն մենք չէինք դժգոհում, քանի որ այն ժամանակ այսպիսի խնդիրներ չէին առաջանում: Հիմա էլեկտրիկը գալիս է հենց մեր տան ներսից է իր աշխատանքները կատարում: Երբ նրան բողոքում ենք, ասում է, որ պետք է հարմարվենք: Բացի այդ, սյան հենքն արդեն փտում է: Մենք տանը երեխաներ ունենք, բա որ մի օր էլ այն շուռ գա մեր երեխաների վրա»,- մեզ հետ զրույցում դժգոհեցին նշյալ հասցեի բնակիչները: Նրանց խոսքերով, փտած է նաեւ իրենց հարեւանությամբ գտնվող էլեկտրասյունը, որի անկմանը իրենք սպասում են գրեթե ամեն օր. «Եթե այն ընկնի՝ մեր տան դիմացի սյունը տեղահան կլինի: Մի խոսքով, ապրում ենք վտանգավոր իրավիճակում»: Այս առնչությամբ «Հայէլցանցերի» լրատվական ծառայությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ բնակիչների փոխանցած դժգոհությունը հաշվի կառնեն ու իրենց մասնագետների կողմից տվյալ տարածքը կուսումնասիրեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել