Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՑԱՎՈՏ ԽՆԴԻՐ Է

Դեկտեմբեր 01,2009 00:00

Խոստովանում է ՊԵԿ նախագահը

Մաքսային եւ հարկային բնագավառներում ՏՀՏ ոլորտի խնդիրներն ուսումնասիրելու եւ լուծելու նպատակով մոտ մեկ ամիս առաջ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ Պետեկամուտների կոմիտեի եւ ԻՏՁՄ  մասնագետների ներգրավմամբ: Երեկ այդ խումբը ներկայացրել է համատեղ քննարկումների արդյունքները: Մասնագետների ուշադրության կենտրոնում է հատկապես խնդրահարույց երեք հարց՝ մաքսային արժեքի որոշում, երաշխիքային սպասարկում եւ երկակի նշանակության ապրանքների որոշման ընթացակարգերի պարզեցում:
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին աշխատանքային խմբի մասնագետները տեղեկացրել են, որ համագործակցության արդյունքում լուծում են ստանում տարիներով կուտակված խնդիրները: Պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայության տեղեկացմամբ, Գ. Խաչատրյանը նշել է. «Հիմնական ցավոտ հարցը մաքսային արժեքի որոշման խնդիրն է, որը ոչ միայն մեզ է անհանգստացնում, այլ նաեւ բիզնեսին է խանգարում: Աշխատանքային խմբի գործունեությունը շատ կարեւոր է համակարգի համար, հատկապես, երբ խոսքը մեզ համար առաջնային այս ոլորտի մասին է: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի լուծումը շատ արագ գտնենք: Մեր մոտեցումն այն է, որ կատարվող փոփոխությունները երկարատեւ կյանք ունենան, իսկ այդ դեպքում, երբ օրենքները հաճախ չեն փոփոխվում, բիզնես միջավայրը հանգիստ կաշխատի: Դա է պատճառը, որ որդեգրել ենք շահագրգիռ ոլորտների եւ գերատեսչությունների հետ համատեղ աշխատելու սկզբունքը. այսինքն, մինչ ներկայացնելը՝ ցանկացած փաստաթուղթ պետք է լայն քննարկումների փուլ անցնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել