Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՆԳԱՌՆԵՐՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԵՆ

Դեկտեմբեր 01,2009 00:00

Այստեղ կայանում են ոչ թե երթուղայիններն ու ավտոբուսները, այլ տաքսիներն ու անձնական մեքենաները

\"\"
Ազատության պողոտայի վերջնամասում՝ «ռայկոմ» կոչվող թաղամասի կանգառում եւս տաքսիները երթուղայիններին ու ավտոբուսներին տարածք չեն տրամադրում՝ հաճախորդ խլելով միմյանցից:

\"\"
Աբովյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկի մոտ գտնվող կանգառից արդեն տեւական ժամանակ է՝ ոչ ոք չի օգտվում, քանի որ այստեղ մշտապես կայանած են տարբեր տաքսի սերվիսների մեքենաներ: Այստեղ ուղեւորները գալիս են միայն տաքսիից օգտվելու համար: Հասարակական տրանսպորտ նստելու համար մեր քաղաքացիները պետք է մի քանի մետր ներքեւ իջնեն, որտեղ նույնպես տաքսիներ ու անձնական մեքենաներ են կանգնած, այդտեղից ավելի հեշտ է փողոցի 2-րդ կամ 3-րդ գծից տրանսպորտ նստել:

\"\"
Բաղրամյան եւ Պռոշյան փողոցների հատման մասում գտնվող այս կանգառում կայանած մեքենաները այնքան էլ չեն խանգարում հասարակական տրանսպորտին եւ դրանցից օգտվողներին, սակայն այստեղ պահպանված չէ «Երթեւեկության անվտանգության մասին» օրենքով նախատեսված 15 մետրանոց տարածքը:

\"\"
«Այրարատ» տոնավաճառի դիմացի կանգառն ավելի «հարմար» է անձնական մեքենաների կայանման ու տաքսիների համար, ոչ թե հասարակական տրանսպորտի: Այս մեքենաների պարբերաբար կայանելն է պատճառը, որ այս կանգառից օգտվողները պետք է 15 մետր վերեւ կանգնեն: Գրեթե նույն պայմաններն են նաեւ դիմացի կանգառում:

«Երթեւեկության անվտանգության ապահովման» մասին օրենքով, հասարակական տրանսպորտի կանգառի ցուցիչից 15 մետր հեռավորությամբ՝ աջ եւ ձախ ընկած հատվածում որեւէ մեքենա իրավունք չունի կայանելու:
Սակայն օրենքի այս պահանջին գրեթե ոչ մի կանգառում չեն հետեւում ո՛չ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ո՛չ էլ, առավել եւս, տաքսու կամ անձնական մեքենաների վարորդները:
Նշենք, որ բոլորովին վերջերս ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը խոստացել էր՝ ամեն ինչ անել, որպեսզի մայրաքաղաքի ծանրաբեռնված փողոցները զերծ մնան օրենսդրական խախտումներից:
Այդ հայտարարությունից անցել է արդեն մեկուկես ամիս, սակայն մեր
փողոցներում գրեթե ոչինչ չի փոխվել: Ճանապարհային ոստիկանները այս ժամանակահատվածում հետեւել են
հիմնականում փողոցը սխալ տեղից անցնող քաղաքացիներին եւ տուգանել նրանց, իսկ սխալ տեղ՝ հիմնականում հասարակական տրանսպորտի կանգառներում կայանած տաքսիների եւ անձնական մեքենաների վարորդներին չեն նեղացնում: Նման վիճակում են բազմաթիվ կանգառներ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել