Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է

Դեկտեմբեր 01,2009 00:00

Նոյեմբերի 29-ին Երեւանում կատարվել էր սպանություն: Չարենցի անվան թիվ 67 միջն. դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սոս Մելքոնյանին դանակահարել էին Տիգրան Մեծի պողոտայի 61 շենքի թիվ 17 բնակարանում: Երեխային տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, բայց ճանապարհին նա ստացած վնասվածքներից մահացել էր: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նույն օրը պարզել է, որ նշված հասցեում անհայտ անձը, չպարզված հանգամանքներում, սուր կտրող-ծակող գործիքի հարվածներով մարմնական վնասվածքներ է հասցրել Սոս Մելքոնյանին: Վերջինս, ի դեպ, «news.am»-ի տվյալներով, ժամանակին Երեւանում հայտնի թաղային հեղինակություն Բենիկ Գժոյանի եղբոր թոռն է, Ալբերտ Գժոյանի որդին: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Սոսին բնակարանում ծեծի են ենթարկել երեք հոգի, որոնցից մեկն էլ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրան: «Առավոտի» տեղեկություններով, երեկ սպանությունը բացահայտվել է: ՀՀ ոստիկանության Էրեբունիի բաժին սպանությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել երկու անչափահասներ՝ 15 տարեկաններ Սարգիս Վարդիկյանն ու Ազատ Եղոյանը: Պարզվել է նաեւ, որ Ս. Մելքոնյանին վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել Ազատ Եղոյանը: Ոստիկանության Էրեբունիի քննչական բաժնում հարուցված քրգործի նախաքննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել