Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏ ՉԷ

Դեկտեմբեր 01,2009 00:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ քննարկել է Թուրքիայի ԵՄ անդամակցության շանսերը՝ հատկապես ԵՄ նախագահի պաշտոնում նոր նախագահի ընտրությունից հետո, ով կտրականապես դեմ է այդ անդամակցությանը: Այս մասին հաղորդում է «news.am»-ը:
Ամեն ինչից երեւում է, որ Եվրամիությունը մտադիր չէ մոտակա տարիներին իր կազմ ընդունել Թուրքիային: Բրյուսելը դժգոհ է Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում տիրող վիճակից ու ժողովրդավարության մակարդակից: Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ ԵՄ առաջին նախագահ է ընտրվել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը դեմ հանդես եկող Բելգիայի վարչապետ Հերման Վան Ռոմպեյը:
Հիշեցնենք, որ նախքան իր ընտրվելը, Ռոմպեյն իր ելույթներից մեկում ասել է. «Թուրքիան Եվրոպայի մաս չէ, եւ ԵՄ ընդլայնումը չի կարող տեղի ունենալ Թուրքիայի անդամակցության ճանապարհով»: Նրա խոսքով, Եվրոպայի արժեքները, որոնք հիմնված են քրիստոնեական գաղափարների վրա, կվերանան, եթե ԵՄ անդամ դառնա այնպիսի հսկա մահմեդական երկիր, ինչպիսին Թուրքիան է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել