Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱԳՈՎԱԶԴ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Դեկտեմբեր 01,2009 00:00

\"\"

«Ավստրիական ավիաուղիների» չվերթներում ուղեւորներին տրամադրվող ամսագրում զետեղված է այս ավիաընկերության հետեւյալ գովազդը. «Արեւելյան Եվրոպայի ճանապարհները վատ վիճակում են: Ավելի լավ է՝ թռեք»: Եվ որպես ասվածի հավաստում՝ պատկերված է հայկական մի ցուցանակ՝ Ջերմուկի եւ Սեւակ գյուղի ճամփաբաժանի վերաբերյալ: Իհարկե, մի կողմից հաճելի է, որ Հայաստանը համարվել է Արեւելյան Եվրոպա, բայց մյուս կողմից, մեղմ ասած՝ տխուր է, որ չնայած զբոսաշրջության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու վերաբերյալ (մանավանդ՝ ՀՀ նախորդ նախագահի) ելույթներին, մեր ճանապարհներն այն վիճակում են, որ օգտագործվում են իբրեւ տիպիկ օրինակ, թե ինչու է նախընտրելի օդում գտնվել, քան ցամաքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել