Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդահամար՝ դավանանքը ճշտելու համար

Նոյեմբեր 28,2009 00:00

Ռուսաստանում պարզում են բանտարկյալների դավանանքը. դա տեղի կունենա բանտարկյալների մարդահամարի ընթացքում: Դատապարտվածների եւ ազատազրկվածների հատուկ մարդահամարը կանցկացվի նոյեմբերի վերջին՝ Ռուսաստանի ուղղիչ հաստատություններում եւ քննչական մեկուսարաններում, ինչն էլ կլինի խորհրդային եւ ռուսաստանյան ուղղիչ համակարգի պատմության մեջ ութերորդ մարդահամարը: Մարդահամարի կենթարկվեն քննչական մեկուսարաններում պահվող կասկածյալները եւ մեղադրյալները: 2009թ. մարդահամարը նաեւ ենթադրում է ստանալ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց սպառիչ բնութագիրը: Մարդահամարի հարցաթուղթը լրացնելիս կստացվեն լրացուցիչ տեղեկություններ հսկողության տակ պահվողների նյութական-կենցաղային պայմանների, բանտարկյալների առողջական վիճակի, ընտանեկան դրության մասին: Անկետան պարունակում է 84 հարց, որոնց թվում կա կետ դավանական պատկանելության մասին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել