Լրահոս
Օրվա լրահոսը

Ախտորոշում՝ բջջային հեռախոսի միջոցով

Նոյեմբեր 28,2009 00:00

Շուտով հնարավոր կլինի շնչառական հիվանդությունները ախտորոշել բջջային հեռախոսների միջոցով: Ամերիկացի եւ ավստրալացի գիտնականները հատուկ ծրագիր են մշակել, որը թույլ կտա հիվանդներին հազալ իրենց բջջային հեռախոսների բարձրախոսների վրա եւ այդպիսով պարզել, թե նրանց մոտ առկա՞ է գրիպ, թոքաբորբ կամ այլ շնչառական հիվանդություն:

Մասնագետները պարզաբանում են, որ հազի տեսակը` «չոր» կամ «թաց», «արտադրողական» կամ «ոչ արտադրողական», կարող է օգնել բժշկին ախտորոշել հազի ծագման պատճառը: Օրինակ, ըստ հազի տեսակի կարելի է ախտորոշել՝ այն առաջացել է բակտերիա՞լ, թե՞ վիրուսային ինֆեկցիայի պատճառով: Առողջապահության բնագավառի աշխատակիցները տարբերակում էին հազը ըստ իրենց լսողության: Այժմ արդեն ստեղծվել է հատուկ ծրագիր, որը հնարավորություն կտա հիվանդներին խնայել իրենց ժամանակը եւ նախապես, մինչ բժշկին այցելելը, արդեն իսկ տեղյակ լինել իրենց շնչառական խնդիրների մասին: Ինչպես նշում է doctors.am-ը՝ նոր ծրագիրը թույլ կտա համեմատել հիվանդի հազը բազայում առկա հազի նմուշների հետ, որոնք վկայում են այս կամ այն շնչառական հիվանդությունների մասին: Մասնագետները լավատեսորեն են վերաբերվում նոր ծրագրին, որի մշակման համար 100 հազար ԱՄՆ դոլար է հատկացվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել