«Ակադեմիա» պատկերասրահում օրերս բացվեց երիտասարդ նկարչուհի Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդեսը: Նազիկն այն նվիրել է իր սիրելի հոր՝ Մարզպետ Ասլանյանի հիշատակին:
«Արվեստագետը՝ գեղանկարիչ թե քանդակագործ, երաժիշտ թե գրող, արտահայտում է գաղափարներ, առանց որոնց՝ արվեստը գոյություն չունի: Արվեստագետն ունի իր փիլիսոփայությունը, դա նրա յուրօրինակ աշխարհընկալումն է»,- ասում է Ն. Ասլանյանը:
2007թ.-ից նա «Աշխարհի նկարիչներ» խմբակցության, իսկ 2008-ից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նազիկը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների (խմբակային, անհատական)՝ ինչպես Երեւանում, այնպես էլ արտերկրում: