Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆԱԶՐԿԵՑԻՆ՝ ՊԱՇՏՈՆԻ ՉՆՍՏԱԾ

Նոյեմբեր 28,2009 00:00

Ուղիղ 2 օր առաջ «Շիրակջրմուղկոյուղու» նորանշանակ պետ Ֆեդիկ Գալստյանը նշում էր իր պաշտոնավարման 100 օրը: Այս կապակցությամբ նա ոչ միայն մամուլի ասուլիս տվեց, այլեւ հյուրընկալվեց Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ խոսելով իր արած ու չարած աշխատանքների մասին, անգամ իր մոտ հրավիրելով բողոք ունեցող հեռուստադիտողներին: Սակայն չանցած մեկ օր՝ Ջրմուղի տնօրենին պաշտոնազրկեցին՝ նրա փոխարեն վերադարձնելով հին տնօրեն Վարդան Մարտիրոսյանին: Թե ի՞նչն էր Ֆեդիկ Գալստյանին 100 օրվա կապակցությամբ այսպիսի «սյուրպրիզ» անելու իրական պատճառը, մեզ չհաջողվեց ճշտել: «Շիրակջրմուղկոյուղուց» «Առավոտին» հայտնեցին, որ նկատի ունենալով նրա բազմամյա վաստակն ու փորձը՝ նրա պաշտոնը բարձրացրել են, մինչդեռ «Առավոտի» աղբյուրները պնդում են, որ նրան Լոռու Ջրմուղ են ուղարկել:

Տեղեկացնենք, որ Ֆեդիկ Գալստյանը Վանաձորից է, նա սկզբում գրեթե ամեն օր Վանաձորից կտրում-հասնում էր Գյումրի, վերջին շրջանում էլ տուն էր վարձել Գյումրիի Տեքստիլ թաղամասում, որն էլ ամենայն հավանականությամբ էժան չի նստել «Շիրակջրմուղի» աշխատանքները բարելավելու համար մրցույթ շահած կազմակերպության վրա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել