Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՔՎԵ՝ ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ

Նոյեմբեր 28,2009 00:00

Նոյեմբերի 2 9-ին Շվեյցարիայում տեղի կունենա ազգային հանրաքվե՝ երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով: Այդ փոփոխությունների համաձայն, նախատեսվում է Շվեյցարիայում արգելել մինարեթների շինարարությունը: «BBC»-ի մատուցմամբ, շվեյցարացի օրենսդիր, Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ուլրիխ Շլյուերը, մեկնաբանելով իշխանությունների այդ նախաձեռնությունը, ասել է, թե «Շարիաթի օրենքները, որոնց հետեւորդներն են մուսուլմանները, բացարձակապես անհամատեղելի են ժողովրդավարական Շվեյցարիայի օրենսդրության հետ»:

Երկրում կրոնական ճարտարապետական կառույցների շինարարությունն արգելելու մասին հարցադրումը Շվեյցարիայում ծագել էր դեռ տարիներ առաջ: Այդ պահանջի առաջամարտիկը հենց Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունն էր, որը հաղթել էր 2007թ. խորհրդարանական ընտրություններում, իսկ 2008թ.-ին հավաքել էր մոտ 115 հազար քաղաքացու ստորագրություն՝ մինարեթների շինարարությունն արգելելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով: Հիշեցնենք, որ 7,7 մլն բնակչություն ունեցող Շվեյցարիայում բնակվում է մոտավորապես 400 հազար մուսուլման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել