Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՒԲԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ

Նոյեմբեր 28,2009 00:00

\"\"Կուբայում սկսվել են վերջին 5 տարիներին ամենամասշտաբային ռազմական զորավարժությունները, որոնք անցկացվում են «Bastion 2009» նշանաբանով: «Reuters»-ի փոխանցմամբ, զորավարժությունների շրջանակներում մշակվում է ԱՄՆ զորքերի կողմից Կուբայի վրա հարձակման սցենարը: Զորավարժությունները, որոնց մասնակցելու են մի քանի տասնյակ հազար զինծառայողներ եւ պահեստազորայիններ, տանկեր, հրանոթներ եւ ռազմական այլ տեխնիկա, մեկնարկել են նոյեմբերի 26-ին եւ կտեւեն երեք օր: Ի դեպ, այս զորավարժությունները նաեւ առաջինն են երկրի պաշտպանության նախկին նախարար, իսկ այսօր՝ Կուբայի Պետխորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի օրոք: «Գլխավոր նպատակը՝ երբեք չհանձնվել, երբեք չդադարեցնել պայքարը: Կռվել այնքան ժամանակ, քանի դեռ չենք հյուծել թշնամուն եւ նրան չենք հաղթել»,- մեկնաբանելով զորավարժությունները՝ ասել է «Ազատության կղզու» նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կուբացի այլախոհ Յոհան Սանչեսի հետ նամակագրության ընթացքում հայտարարել է, թե Միացյալ Նահանգները երկրում ժողովրդավարություն հաստատելու նպատակով Կուբա ռազմական ներխուժում չի ծրագրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել