Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մաքսային միասնական տարածք՝ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում

Նոյեմբեր 28,2009 00:00

\"\"Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում, ԵվրԱզԷՍ-ի գագաթաժողովի բացման ժամանակ հայտարարել է 2010թ. հուլիսի 1-ից միասնական մաքսային տարածք ձեւավորելու՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության մասին: «BBC»-ի փոխանցմամբ, միասնական մաքսային տարածքի ձեւավորման գործընթացը սկսվելու է արդեն 2010թ. հունվարի 1-ից: Լուկաշենկոն միաժամանակ կոչ է արել ԵվրԱզԷՍ-ի մյուս մասնակից երկրներին եւս ամեն ինչ անել, որպեսզի այդ համաձայնությունը ստորագրվի՝ ասելով, թե «կենսական կարեւորության խնդիրները չպետք է ստորադասվեն ազգային էգոիզմին ու պատեհապաշտությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել