Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏՈ՛Վ ԷԼ ՀԴՄ ԿՏՐՈՆ ԿՏԱՆ

Նոյեմբեր 28,2009 00:00

Վերջերս կառավարությունը հավանություն է տվել մի օրենքի նախագծի, որը վերաբերում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքին: Ըստ այդ նախագծի, առաջարկվում է լրացումներ կատարել գործող օրենքում եւ 2010-ի հունվարի 1-ից պլաստիկ քարտերով գնումներ կատարելու դեպքում էլ սպառողներին տրամադրել ՀԴՄ կտրոն: Նախկինում գործող օրենքի համաձայն, ՀԴՄ կտրոնները տրամադրվում էին միայն կանխիկ դրամով գնումներ կատարելու ժամանակ, ինչի արդյունքում պլաստիկ քարտերով կատարվող գնումների ծավալն անկում էր ապրում: Նոր օրինագիծը նպատակ ունի այդ անկումը կանխարգելել եւ խրախուսել, որ մարդիկ առեւտուր անելիս՝ դրամը կանխիկացնելու փոխարեն, խանութներից օգտվեն նաեւ պլաստիկ քարտերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել