Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գոհ է. «պոնչիկ չարեցին»

Նոյեմբեր 28,2009 00:00

\"\"Միքայել Հայրապետյանը դժգոհ է Սարգսյան-Ալիեւ հանդիպումից

Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի մյունխենյան հանդիպումից, իր իսկ ձեւակերպմամբ՝ շատ գոհ է: «Ա1+»-ին տված հարցազրույցում նա բացատրել է, թե ինչու. «Ես շատ գոհ եմ մյունխենյան հանդիպումից, ուրախ եմ, որովհետեւ գոնե այս հանդիպման ընթացքում (ինչպես Ցյուրիխում՝ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ) մեր պետության ղեկավարներից որեւէ մեկի դեմքին «պոնչիկներ» կամ այլ բաներ չարեցին: Դա արդեն իսկ մեծ նվաճում էր, որի համար իսկապես լավ եմ զգում»: Այսինքն՝ «պոնչիկ» չանելն արդեն կարելի է առաջընթա՞ց գնահատել ԼՂ բանակցային գործընթացում: Ի պատասխան այս հարցին՝ Մ. Հայրապետյանն ասել է, թե՝ ընդհանրապես ՀՀ իշխանություններից անլուրջ է որեւէ ակնկալիք ունենալը, որովհետեւ նրանք դրածոներ են, իսկ Հայաստանը պարզապես վասալական տարածք է, ուստի՝ ինքնուրույն քաղաքականություն նրանցից ակնկալել պետք չէ: «Մյունխենում եղավ այն, ինչ հանձնարարվեց ՀՀ բարձրագույն ղեկավարությանը, եւ առաջիկայում կլինի այն, ինչ նորից կպայմանավորվեն»,- ասել է կուսակցության նախագահն ու մասնավորեցրել, թե պայմաններ առաջադրողը կլինի Ադրբեջանը, որը, նրա ասելով՝ «ինչ-որ չափով դեռ օբյեկտ է, կպայմանավորի Թուրքիան, իսկ մենք սուբյեկտ ենք»: Մ. Հայրապետյանը միաժամանակ կասկած է հայտնել, թե պայմանավորվածությունների արդյունքում առաջիկայում հայ-թուրքական սահմանը կարող է բացվել: Նա նաեւ մտավախություն է հայտնել, թե Հայաստանի վրա «դրսի ներգործության» արդյունքում կարող է պատերազմ սկսվել. «Ամենամեծ վտանգը սպասվում է հայ-ադրբեջանական ճակատում, որովհետեւ Ռուսաստանը հերթական անգամ, ինչպես դարերի ընթացքում, Հարավային Կովկասում իր սեւ գործն է անում: Հեռու չէ այն ժամանակը, երբ Ռուսաստանը հերթական անգամ զոհասեղանին կբարձրացնի Հայաստանը՝ Հարավային Կովկասի ադրբեջանական հատվածում, Իրանի հատվածում իր ներկայությունն ապահովելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել