Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՄՇԱԿՎԻ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Նոյեմբեր 28,2009 00:00

Հայաստանի քաղաքացիական պաշտպանության համակարգը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին: 2010 թվականին կունենանք ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը եւ Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրին համահունչ քաղաքացիական պաշտպանության ազգային հայեցակարգ: «Քաղաքացիական պաշտպանության՝ ժամանակակից պահանջներին համապատասխան համակարգի ձեւավորումը կարեւոր դեր ունի Հայաստանի ազգային անվտանգության ապահովման գործում: Ազգային հայեցակարգի ընդունումը քաղաքացիական պաշտպանության ոլորտի ռազմավարական բարեփոխումների իրականացման եւ նորագույն սպառնալիքներին դիմակայելու հիմնաքարը կհանդիսանա»,- հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի՝ երեկ կայացած նիստում ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հայեցակարգի ընդունումը ենթադրում է քաղաքացիական պաշտպանության ներկա վիճակի գնահատում, միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքացիական պաշտպանության համակարգի ձեւավորում, ճգնաժամային կառավարման ոլորտի կարողությունների ընդլայնում: Մայրաքաղաքում կստեղծվի ճգնաժամային կառավարման տարածաշրջանային կենտրոն, որը հետագայում կունենա նաեւ մարզային ստորաբաժանումներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել