Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՀՀԿ-Ն ՑԱՆԿԱՆԱ

Նոյեմբեր 28,2009 00:00

Մեկնաբանելով ՀՀԿ-ԲՀԿ խմորումները եւ վարչապետի ու նախարարների՝ ՀՀԿ-ին անդամագրվելը՝ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը Մամուլի ազգային ակումբում հայտարարել է, որ մի բան է գաղափարախոսության վրա ձեւավորված կուսակցությունը, այլ բան է՝ իշխանական ռեսուրսի օգտագործման կամ փողի հնարավորություններն օգտագործելու դեպքում ստեղծված կուսակցությունը. «Կարծում եմ, որ այդ տիպի կուսակցություններն անպայման ունենալու են իրենց ներքին հակասությունները, որովհետեւ քաղաքականության մեջ մի սկզբունք կա՝ իշխանությունը չի կիսվում։ Անզեն աչքով երեւում է, որ ոմանք արդեն սկսել են նախագահական եւ խորհրդարանական նախընտրական կամպանիաներ, եւ այդ ակտիվությունը դա է վկայում: Մյուս կողմից պարզ է, որ քաղաքական թիմն իրենց պատկերացմամբ պետք է լինի միասնական, եւ ես տարօրինակ բան չեմ տեսնում, որ վարչապետն ու իր թիմակիցներն ընդգրկվեցին ՀՀԿ շարքերը»,- փոխանցում է «7 or.am»-ը: Նրա համոզմամբ, եթե ՀՀԿ համագումարն իրոք ցանկանա ճիշտ վերլուծել այն, ինչ այսօր կատարվում է երկրում, բացահայտ ասի բոլոր պատճառների մասին եւ գործողություններ կատարելու որոշում կայացնի՝ ապա կարելի է սպասել որոշակի փոփոխությունների։ Նա ներքին իրավիճակի կայունությամբ է պայմանավորել մեր արտաքին քաղաքական հաջողությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել