Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕԿՏԱՎԱՅԻ» ԴԵԲՅՈՒՏԸ

Նոյեմբեր 27,2009 00:00

Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Երեւանի «Օկտավա» էստրադային համույթի դեբյուտային համերգը: Համույթը ձեւավորվել է 2 ամիս առաջ, գեղարվեստական ղեկավարն է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ժողովրդական երգ բաժնի 2-րդ կուրսի ուսանող Արշակ Մելիքյանը: «Երգչախմբի ստեղծման նպատակն է մշտարդի պահել հայոց հնամենի ազգագրական եւ էստրադային երգարվեստը»,- ասաց Արշակը: Հնչած 13 հայալեզու եւ օտարալեզու երգերում ներկայացվում էր մեր օրերի էստրադան: Համերգը Վանաձորում կազմակերպվել էր «Ազգային նոր պահպանողական շարժման» հովանավորությամբ: Այն նվիրված էր ուսանողության տոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել