Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն ՎԱՎԵՐԱՑՐԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Նոյեմբեր 27,2009 00:00

Բրյուսելում վավերացվել է Վրաստանի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմի հեշտացման եւ դիվանագիտական անձնագրերով ԵՄ երկրներ այցելելու շուրջ կնքված համաձայնագիրը: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ն: Վավերացված համաձայնագրով դյուրացվել է Վրաստանի քաղաքացիների մի քանի խավերի՝ վիզայի տրամադրման կարգը: Բացի այդ, ենթադրվում է, որ կհեշտացվի նաեւ ԵՄ երկրների վրաց անլեգալ միգրանտների վերադարձի արարողակարգը եւս:
Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հաղորդել էր, թե ԵՄ-ի հետ հիշյալ համաձայնագրի վավերացման դեպքում վրաց գործարարները, ուսանողներն ու լրագրողները, նաեւ այն անձինք, ովքեր ցանկություն կունենան զարգացնել իրենց մասնագիտական ունակությունները, կարող են հեշտացված կարգով ԵՄ մուտքի վիզաներ ստանալ: Պաշտոնապես այդ համաձայնագիրը դեռ չի ստորագրվել, եւ թե երբ դա տեղի կունենա՝ չի հաղորդվում:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին շրջանում սա ԵՄ կողմից Վրաստանին ընդառաջ կատարված առաջին քայլը չէ: Երկուշաբթի օրը Եվրամիությունը Վրաստանի «վարդերի հեղափոխության» տարեդարձի կապակցությամբ եւս մի նվեր էր մատուցել Միխայիլ Սահակաշվիլիին, երբ ԵՄ-ում նախագահող Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդը հայտարարել էր, թե ինքը չի կարող Հարավային Օսեթիայի ղեկավարությանն ընկալել որպես պետական գործիչների, որովհետեւ նրանք մշտապես գնում են Մոսկվա՝ խորհրդակցությունների եւ Ռուսաստանից փող են ստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել