Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սկանդալ՝ ԵՄ գերագույն հանձնակատարի շուրջ

Նոյեմբեր 27,2009 00:00

\"\"Եվրախորհրդարանում մեծ սկանդալ է ծագել այն բանից հետո, երբ տեղեկություններ են տարածվել Եվրամիության արտաքին քաղաքական եւ անվտանգության հարցերով գերագույն եւ նորընտիր հանձնակատար, բրիտանացի բարոնուհի Քեթրին Էշտոնի «կասկածելի անցյալի» մասին:
53-ամյա բարոնուհուն մեղադրում են այն բանում, որ նա, լինելով միջուկային զինաթափման բրիտանական ընկերության (Campaign for Nuclear Disarma
ment) գանձապետը, արեւմտյան ժողովրդավարության նկատմամբ իր բացասական վերաբերմունքով հայտնի Խորհրդային Միությունից փողեր է ստացել: Ինքը՝ Էշտոնը, հերքում է իր հասցեին ուղղված մեղադրանքները: Ինչպես փոխանցում է բրիտանական «The Times»-ը, Եվրախորհրդարանում պահպանողական կուսակցությունների որոշ անդամներ մտադիր են այդ շշուկներն օգտագործել բարոնուհուն իր պաշտոնում հաստատելու ժամանակ: Նախօրեին սառը պատերազմի տարիներին խորհրդային կազմակերպությունների հետ Էշտոնի կապեր ունենալու հարցը քննարկվել է նաեւ Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որին բարոնուհին չի մասնակցել:
Բրիտանական Անկախության կուսակցության առաջնորդ Նայջլ Ֆերիջը նիստի ժամանակ հայտարարել է, թե բարոնուհին եղել է հիշյալ ընկերության գանձապետը, երբ կազմակերպությունը խոշոր չափի հանգանակություններ է ստացել: Նա նաեւ կարծիք է հայտնել, թե ԵՄ-ն չի կարող իր արտաքին անվտանգության քաղաքականության իրականացումը վստահել այդ ընկերության ակտիվիստ Էշտոնին: Վերջինս իր հերթին հայտարարել է, թե այդ ամենը տեղի է ունեցել շատ վաղուց՝ 25 տարի առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել