Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆիլիպիններում կալանավորվել է սպանդի կազմակերպիչ քաղաքապետը

Նոյեմբեր 27,2009 00:00

Ֆիլիպինների իշխանությունները կալանավորել են երկրի հարավում գտնվող քաղաքներից մեկի ղեկավարին: Քաղաքապետ Անդալ Ամպատուան (նկարում) կրտսերը, որը կասկածվում է երկուշաբթի օրը տեղի ունեցած 57 մարդու գլխատմանը առնչություն ունենալու մեջ, իշխանություններին կամավոր է հանձնվել, բայց հերքում է իր մասնակցությունը տեղի ունեցած սպանությունների կազմակերպմանը: Ֆիլիպինների բանակի գեներալ-լեյտենանտ Ռայմունդ Ֆերրերայի ասելով, Ամպատուանի քաղաքապետը, որը երկուշաբթի օրը ոստիկանության չորս պետերի եւ մի քանի տասնյակ ոստիկանների ու զինված գրոհայինների օգնությամբ կանգնեցրել էր իր ընդդիմախոսի՝ Մանգուդադատուի ուղեկցորդ պահակախումբը, անձամբ է ներկայացել ոստիկանություն: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկրի ոստիկանությունն ու զինվորականները հսկողություն էին սահմանել բոլոր այն քաղաքներում, որոնք գտնվում են Ամպատուանների կլանի վերահսկողության տակ: Սակայն, «BBC»-ի փոխանցմամբ, քաղաքապետը ոչ թե ինքնակամ հանձնվել, այլ նրան մայրաքաղաք է տեղափոխել երկրի նախագահ Գլորիա Արրոյոյի բարձրաստիճան խորհրդականը:
Կասկածյալին առայժմ պաշտոնապես որեւէ մեղադրանք չի առաջադրվել:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը տեղական ընտրություններում Ամպատուանների կլանի ընդդիմախոս թեկնածուի մեքենաների շարասյան վրա հարձակում էր տեղի ունեցել: Մեքենաներում եղած ուղեւորները՝ քաղաքական գործիչները, լրագրողներն ու թեկնածուի համախոհները, սպանվել էին:
Աղբյուրի մատուցմամբ, Ամպատուանների կլանը երկրի գործող նախագահի մոլի կողմնակիցներն են, բայց տեղի ունեցած սպանդից հետո այդ ընտանիքի ներկայացուցիչները հեռացվել են նախագահի գլխավորած կուսակցությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել