Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեւորը՝ Օբամային վտանգ չի սպառնացել

Նոյեմբեր 27,2009 00:00

Միացյալ Նահանգների անվտանգության ծառայությունները հետաքննում են Սպիտակ տանը կազմակերպված ճաշին անկոչ զույգի հայտնվելու վերաբերյալ ամերիկյան ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները: Ինչպես տեղեկացնում է «BBC»-ն, թեեւ ամուսիններ Թարեք եւ Միքայելե Սալախիների անունը չի եղել երեկոյին հրավիրվածների ցանկում, այդուհանդերձ, նրանց հաջողվել է ներկա գտնվել ճաշին: Ամուսինները ավելի ուշ համացանցի «Facebook» կայքում տեղադրել էին հիշյալ երեկոյում արված իրենց լուսանկարները: Օբամայի նախագահության օրոք Սպիտակ տանը այդ մասշտաբով կազմակերպված ճաշն առաջինն էր եւ տրվել էր Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգխի պատվին: Դրան մասնակցել է ավելի քան 300 մարդ:
«Washington Post»-ը գրել էր, թե ամուսնական զույգը հայտնի է որպես պոլո խաղալու եւ «տուսովկաների» մասնակցելու սիրահար: Ամերիկյան անվտանգության ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ երեկոյի բոլոր հյուրերն անցել են մետաղորսիչ սարքով, եւ նախագահ Օբաման որեւէ վտանգի չի ենթարկվել: Անվտանգության ծառայությանը հայտնի չէ, թե զույգը ճաշի սեղանի մոտ տեղ զբաղեցրե՞լ է, թե՞ ոչ, բայց փաստ է, որ նրանք օգտվել են հյուրասիրված կոկտեյլներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել