Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԵՐԻ Ա՛ՉՔԸ ԼՈՒՅՍ

Նոյեմբեր 27,2009 00:00

ՀՀ կառավարությունը երեկ որոշել է 22,282 միլիոն դրամ հատկացնել Սոցիալական ներդրումների հիմնադրամի եւ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի վերլուծության եւ կառավարման գրասենյակի» միջոցներով ՀՀ բոլոր 10 մարզերում իրականացվող համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի համաֆինանսավորմանը:
Գումար է ստացել նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը՝ Արագածոտնի, Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու մարզերի պատմության եւ մշակույթի մի շարք հուշարձանների եւ մայրաքաղաքի մշակութային օջախների վերականգնման ու նորոգման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել