Արդեն մի շաբաթ է, ինչ չի գործում Տավուշի մարզպետարանի երկրորդ հարկում գտնվող էլեկտրոնային կառավարման համակարգը: Ավելի ստույգ՝ լոկ մի համակարգիչ է գործում, այն էլ՝ մարզպետարանի աշխատողի համար: Մինչդեռ այստեղ գործող ինտերնետ կապը՝ շուրջ մեկ տասնյակ համակարգիչներով, ծառայում էր ոչ միայն մարզպետարանի աշխատակիցներին, այլեւ բոլոր տավուշցիներին: Ինտերնետ կենտրոնի խափանվածության պատճառը, ըստ Տավուշի մարզպետարանի լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի, մարզպետարանի շենքում համակարգչային ներքին ցանցի անցկացման աշխատանքներն են, որի պատճառով տեխնիկական խնդիրներ են ծագել: