Ուջան գյուղի մերձակայքում, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Մերսեդես» մակնիշի 09 ՏԼ 898 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Վարորդը՝ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի 41-ամյա բնակիչ Ա. Հովհաննիսյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորը, նույն գյուղի 16-ամյա բնակիչ Դ. Ռուստամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը միջին ծանրության է: