Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԴԻՄԵԼ Է

Նոյեմբեր 27,2009 00:00

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, արձագանքելով «Առավոտի» երեկվա հրապարակմանը՝ «ՀՀ քաղաքացուն սպառնում է 22 տարվա ազատազրկում», տեղեկացրեց, որ Պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է Վրաստանի ժողովրդական պաշտպան Գեորգի Տուգուշին՝ կապված ՀՀ քաղաքացի Մեսրոպ Նորայրի Բաղդասարյանի հետ: Հիշեցնենք, որ մեր հայրենակիցը մեղադրվում է «օկուպացված» Աբխազիայի սահմանը հատելու մեջ: Վրաստանի քրեական օրենսգրքով նախատեսվում է տուգանքից մինչեւ 22 տարվա ազատազրկում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խնդրել է վրաց գործընկերոջից «Ձեռք առնել բոլոր միջոցները՝ հնարավոր խտրականության դրսեւորումը կանխելու համար եւ տեղեկացնել իրեն գործի ընթացքի մասին»:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ՀՀ քաղաքացու հարազատների բողոքներին այդ կապակցությամբ ընթացք է տրվել: ՀՀ գլխավոր դատախազությունից դիմել են Վրաստանի գլխավոր դատախազին, ՀՀ քաղաքացու նկատմամբ մեղմ պատժի՝ տուգանքի հարցը քննության դարձնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել